Սյունիքում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

Սյունիքում գայլի հարձակումից տուժած 6 անձից մեկի վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Սյունիքի Քարահունջ բնակավայրից մինչև Գորիս քաղաքի Այգեստան թաղամաս ձգվող տարբեր հատվածներում գայլը հարձակվել է 6 մարդու վրա, որոնց թվում է նաև 3-ամյա երեխա։

Տուժածներից մեկի վիճակը ծանր է: Այդ մասին հայտնել է Գորիսի ԲԿ մամուլի խոսնակ Արև Աբելյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Այս պահին Գորիսի Ոստիկանության աշխատակիցների ամբողջ թիմը, ՆԳՆ փրկարար ծառայության Գորիսի ջոկատի տղաները, էկոպարեկները որոնողափրկարարական աշխատանքներ են տանում` գայլերին հայտնաբերելու և վնասազերծելու ուղղությամբ։

Գորիսի ԲԿ-ի ամբողջ թիմը ոչ աշխատանքային ժամին հիվանդանոցում է, բժիշկների կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն արվել են»,- գրել է նա։

Տեսանյութում երևում է, որ գայլը շրջում է քաղաքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---