Evoca-ն՝ EuroBasket Մ16 մրցաշարի պաշտոնական հովանավոր

Evoca-ն՝ EuroBasket Մ16 մրցաշարի պաշտոնական հովանավոր

PanARMENIAN.Net - 2026 թվականիհուլիսի 4-12-ըԵրևանը հյուրընկալում է FIBA EuroBasket 2026 U-16 C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, որի պաշտոնական հովանավորն է Evocabank-ը։

Առաջին անգամ Հայաստանը հյուրընկալում էմինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարին մասնակցում են 9 երկրի հավաքականներ, իսկ հանդիպումներն անցկացվում են Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում։

Evocabank-ը, կարևորելով երիտասարդական սպորտի զարգացումն ու միջազգային մարզական նախաձեռնությունների աջակցությունը, միացել է մրցաշարին որպես Հայաստանի ազգային հավաքականի և ամբողջ մրցաշարիպաշտոնական հովանավոր։

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը մրցաշարը սկսել է երկու անընդմեջ հաղթանակներով և շարունակում է պայքարը C դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար։ Նախորդ երկու խաղերում Հայաստանի այս տարիքային հավաքականը դարձել էր Եվրոպայի C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր։

Խմբային փուլում Հայաստանը դուրս է եկավ կիսաեզրափակիչ փուլ ևհուլիսի 11-ինկմրցի Մոլդովայի հավաքականի հետ։ Մուտքն ազատ է։

«Evocabank-ը մաղթում է Հայաստանի հավաքականին նոր հաղթանակներ Եվրոպայի առաջնությունում»,-ասվում է հաղորդագրության մեջ՚

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---