Կարապետյանը` 105 թեկնածուի ինքնաբացարկի մասին․ «Դա մեր գաղտնի պլանի մասերից է»

Կարապետյանը` 105 թեկնածուի ինքնաբացարկի մասին․ «Դա մեր գաղտնի պլանի մասերից է»

PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, նախքան դատական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի 105 պատգամավորի թեկնածուի ինքնաբացարկին։

«Դա մեր գաղտնի պլանի մասերից է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են բացատրում թեկնածուների ինքնաբացարկը, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների հարցին, թե արդյոք խոսքը ոչ վստահելի թիմակիցների մասին է, Կարապետյանը պատասխանել է. «Բոլորը մեր թիմակիցներն են, մնում են մեր թիմակիցները, բոլորը դիմացել են բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»։

Նրա խոսքով՝ այդ որոշմամբ նաև փորձել են պաշտպանել նրանց իշխանությունների կողմից հնարավոր ճնշումներից։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ի հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված 106 պատգամավորի թեկնածուի գրանցումը։

Սահմանադրական դատարանը մերժել է 7 ուժերի հայցը. այսպիսով, ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ:

 Ուշագրավ
---