Վանդալները վնասել են Ստամբուլի Սբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը![]() 9 հուլիսի 2026 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքարանը։ Այս գերեզմանատանն են թաղված արևմտահայ նշանավոր գործիչներ, այդ թվում՝ գրողներ Հակոբ Պարոնյանը, Երվանդ Օտյանը, Պետրոս Դուրյանը, ինչպես նաև կոմպոզիտոր, հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանը, գրում է Sputnik Արմենիան: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի լույս 8-ի գիշերը՝ անհայտ անձը ներխուժել է գերեզմանատուն և վնասել վեց դամբարան, նաև տարածքում գտնվող աղբյուրը։ «Դեպքը խորապես վիրավորել է համայնքի ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, ում սիրելիների դամբարաններն այդ գերեզմանատանն են։ Թաղային խորհուրդն անմիջապես դիմել է պատկան մարմիններին, որոնք ձեռնարկել են օրինական հետապնդման աշխատանքներ՝ հանցագործի ինքնությունը պարզելու և նրան արդարադատության ձեռքը հանձնելու համար»,- հայտնում են պատրիարքարանից։ Սկյուտարը Ստամբուլի պատմական թաղամասերից է, որտեղ 20-րդ դարասկզբին մոտ 50, 000 հայ է բնակվել։ Այստեղ 1838 թվականին հիմնադրվել է Սկյուտարի ճեմարանը, որը դարձել է հայ աշխարհիկ առաջին ճեմարանը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |