«Ոսկե ծիրանի» շրջանակում Երևան կժամանի աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆը

«Ոսկե ծիրանի» շրջանակում Երևան կժամանի աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ արդեն հինգերորդ տարին անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 12–19-ը Երևանը կրկին դարձնելու է միջազգային կինոյի կարևոր կենտրոն, հայտնում է քաղաքապետարանը։

Փառատոնի ընթացքում Երևան է ժամանելու նաև աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը։ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Ջազի հայկական ասոցիացիայի հրավերով նա հուլիսի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես է գալու բացառիկ մենահամերգով, ինչպես նաև միանալու է կինոփառատոնի Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի կազմին։

Այս տարի փառատոնի համար ներկայացվել է մոտ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ Այս տարվա պատվավոր հյուրը ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանն է։ Միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները գլխավորելու են ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։

Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---