Սոֆիա Բաղրամյանը` Եվրոպայի մինչև 10 տարեկանների արագ շախմատի փոխչեմպիոն

Սոֆիա Բաղրամյանը` Եվրոպայի մինչև 10 տարեկանների արագ շախմատի փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Սոֆիա Բաղրամյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկանների արագ շախմատի փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը վաստակել է 7 միավոր և կիսել 1-4-րդ հորիզոնականները մինչև 18 տարեկան պատանիների առաջնությունում` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները մինչև 16 տարեկան պատանիների առաջնությունում` լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։

Մանվել Վարդանյանը վաստակել է 7 միավոր և կիսել 2-7-րդ հորիզոնականները մինչև 10 տարեկան պատանիների առաջնությունում։ Լրացուցիչ ցուցանիշներով նա զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---