Վարդավառին Հանրապետության հրապարակի հարակից փողոցները փակ կլինեն![]() 10 հուլիսի 2026 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության հրապարակում հուլիսի 12-ին անցկացվելիք «Վարդավառ 2026» տոնակատարության պատճառով ժամանակավորապես փակվելու է տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Սահմանափակումը գործելու է հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից մինչև 24։00-ն ներառյալ։ Բացի այդ, Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս) փակ է լինելու հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից մինչև հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ։ Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակը կվերածվի մեծ տոնական հարթակի, որտեղ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար կկազմակերպվի Վարդավառին նվիրված բազմաբովանդակ ծրագիր: Ամբողջ օրվա ընթացքում նախատեսված են ջրային միջոցառումներ, մանկական ժամանցային գոտի, վազքի մարաթոն, սննդի գոտի, տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ի մասնակցությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |