Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի

Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքը փակ կլինի

PanARMENIAN.Net - Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքն այցելուների համար փակ կլինի, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:

Հուլիսի 11-ին՝ մինչև ժամը 13:00-ն, արգելոց-թանգարան կարելի է այցելել մշտական մուտքի տոմսերով, իսկ ժամը 13:00-ից սկսած մուտքը գործելու է Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի հատուկ տոմսերով։

Հուլիսի 11-ին Triangulum Community-ն հրավիրում է էլեկտրոնային երաժշտության ամենայուրահատուկ դուետներից մեկին՝ BEDOUIN-ին: Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայության աջակցությամբ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---