«Սլավմեդում» կատարվել է ՀՀ-ում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը![]() 10 հուլիսի 2026 - 15:31 AMT PanARMENIAN.Net - «Սլավմեդ» բժշկական կենտրոնը հերթական առաջանցիկ քայլն է կատարում հայաստանյան առողջապահության ոլորտում։ Կլինիկայում հաջողությամբ իրականացվել է երկրում առաջին ռոբոտային հեռավար վիրահատությունը։ Բելգիայում գտնվող աշխարհի առաջատար ուրոլոգներից մեկը՝ Ալստ քաղաքի OLV հիվանդանոցի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար և Orsi ակադեմիայի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն ավելի քան 3300 կմ հեռավորությունից վիրահատել է «Սլավմեդում» գտնվող պացիենտին։ Շագանակագեղձի քաղցկեղի վաղ՝ առաջնային փուլում գտնվող պացիենտի մոտ իրականացվել է շագանակագեղձի՝ ռոբոտ-ասիստենցված արմատական հեռացում։ Հեռավար վիրահատական միջամտությունն անցել է հարթ և անվտանգ՝ շնորհիվ «Սլավմեդի» բուժանձնակազմի բարձր պատրաստվածության և բացառիկ տեխնիկական հագեցվածության։ «Սլավմեդ բժշկական կենտրոնի» հիմնադրման առաջին իսկ օրվանից մենք ընտրել ենք շարունակական զարգացման ու կատարելագործման, ժամանակակից մոտեցումների և նորարարությունների որդեգրման ուղին։ Այսօր մեզ համար առանձնահատուկ կարևոր և ուղենշային ձեռքբերում է Հայաստանում առաջին ռոբոտային հեռավար վիրահատության իրականացումը»,- ասել է «Սլավմեդ բժշկական կենտրոնի» հիմնադիր Արմինե Հովակիմյանը։ «Սլավմեդն» առաջինն է Հայաստանում ներդրել ռոբոտային վիրաբուժությունը և ձևավորել այս ոլորտում մասնագիտացված վիրաբուժական թիմ։ Հեռավար վիրահատության հաջող իրականացման կարևոր գրավականներից են «Սլավմեդում» ներդրված գերժամանակակից Toumai MT-1000 ռոբոտային համակարգը, որը համալրված է Հայաստանում միակ և բացառիկ՝ հեռավար վիրահատությունների իրականացման համար նախատեսված առանձին մոդուլով, ինչպես նաև բժշկական կենտրոնում առկա գերարագ ինտերնետային կապուղիները։ Այս տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս ցանկացած հեռավորությունից անխափան կառավարել ռոբոտային համակարգը և ապահովել վիրահատության անվտանգ ու ճշգրիտ ընթացքը։ Նախապատրաստական մեծ աշխատանքներ են կատարվել՝ ադապտացնելու երկու կլինիկաների ռոբոտային համակարգերը։ «Սլավմեդ բժշկական կենտրոնի» Ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը, որն ամբողջ ընթացքում ֆիզիկապես գտնվել է վիրասրահում՝ պացիենտի և ռոբոտի կողքին, ընդգծել է․ «Ինձ համար մեծ նշանակություն ունի այս իրադարձությունը, որովհետև բժշկությունը սկսում է սահմաններ չճանաչել։ Մեր պացիենտը, վստահելով մեր կլինիկային ու թիմին, առանց վարանելու ընտրեց այս տարբերակը։ Ես վիրասրահում էի և պատրաստ էի ցանկացած վայրկյանի, որևէ տեխնիկական խնդրի դեպքում, անմիջապես շարունակել վիրահատությունն այստեղից, այնպես որ պացիենտի կյանքին ու առողջությանը ոչ մի խնդիր չէր կարող սպառնալ»։ Այս ձեռքբերմամբ Հայաստանը դասվում է աշխարհի առաջատար այն երկրների շարքին, որոնք ունեն հեռավար վիրահատության ծառայություն։ «Սլավմեդ» ԲԿ Ռոբոտային վիրաբուժության և էնդոսկոպիկ ծառայության ղեկավար, ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբույժ Լևոն Գրիգորյանը նշել է, որ այս ամենը հնարավոր է դարձել ամբողջական հեռավիրահատական համակարգ ներդնելու միջոցով։ «Մեր մարտավարությունն է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար բժշկության մակարդակը հավասարեցնել աշխարհի առաջատար կենտրոններին։ Այս համակարգն ապահովում է աշխարհի ցանկացած առաջատար մասնագետի հմտությունների ներկայությունը մեր վիրասրահում։ Սա նաև ֆինանսական մեծ խնայողություն է պացիենտների համար։ Այլևս կարիք չկա հսկայական գումարներ ծախսել արտերկիր մեկնելու և այնտեղ մնալու համար. նույն ծառայությունը նրանք ստանում են հայրենիքում՝ ավելի մատչելի արժեքով»,- հավելել է նա: «Հեռավար վիրահատությունների ժամանակ թիմերի միջև համակարգված աշխատանքը շատ կարևոր է։ «Սլավմեդ»-ն ապահովեց այդ բարձր մակարդակը՝ ևս մեկ անգամ փաստելով տարածաշրջանում իր առաջատար դիրքը։ Ռոբոտային հեռավար վիրաբուժության ներդրմամբ կլինիկան նոր էջ է բացում, և ես ցանկանում եմ իմ փորձով ու գիտելիքներով նպաստել, որպեսզի այս ձեռնարկը մեծ հաջողություններ գրանցի»,- ասել է վիրահատող բժիշկ, պրոֆեսոր Ալեքսանդր Մոտտրիեն։ Պացիենտի անվտանգությունն ապահովվել է բազմաշերտ պաշտպանությամբ. կապի հնարավոր ընդհատման դեպքում գործում են ապահովագրող այլ կապուղիներ, իսկ երկու կողմից անխափան աշխատում են ինժեներական և վիրաբուժական թիմերը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |