Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատանը վանդալիզմ իրականացրած անձը![]() 10 հուլիսի 2026 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան գերեզմանները պղծած անձը ձերբակալվել է, հայտնում է Ermenihaber-ը: Վանդալիզմի դեպքից հետո Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ գերեզմանների պղծման փաստով հետաքննություն է սկսվել։ Իրավապահ մարմիններին տրված հանձնարարականների արդյունքում որպես կասկածյալ ճանաչվել է Մ.Կ.-ն։ Նա ձերբակալվել է 48 ժամը չլրացած՝ 2026 թվականի հուլիսի 9-ին։ Հայտարարության համաձայն՝ կասկածյալը 2026 թվականի հուլիսի 10-ին նախ բերման է ենթարկվել Ստամբուլի գլխավոր դատախազություն, այնուհետև կալանքի միջնորդությամբ ուղարկվել է դատարան։ Ներկայում շարունակվում են աշխատանքները՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անհայտ անձը հուլիսի 7-8-ի գիշերը ներխուժել է Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածք, վնասել վեց դամբարան և աղբյուր։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |