Սննդամթերքի գներն աճել են 8.8 տոկոսով, տավարի մսի գինը բարձրացել է 23.4 տոկոսով![]() 10 հուլիսի 2026 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 2026 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 5.1 տոկոսով։ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ամենամեծ աճն արձանագրվել է սննդամթերքի ապրանքախմբում՝ 8.8 տոկոս, կրթության ոլորտում՝ 8.3 տոկոս, իսկ առողջապահության ոլորտում գներն աճել են 3.5 տոկոսով, հայտնում է «Փաստինֆոն»: Հացամթերքի և ձավարեղենի գներն աճել են 2.8 տոկոսով, մսինը՝ 12.5 տոկոսով, ընդ որում՝ տավարի մսի գինը բարձրացել է 23.4 տոկոսով։ Թռչնամսի գինն աճել է 5.2 տոկոսով, իսկ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գնաճը կազմել է 12.5 տոկոս, որոնցից միայն ձվի գինն աճել է 29.9 տոկոսով։ Չնայած արտահանման հետ կապված խնդիրներին՝ ուշագրավ է, որ մրգի ապրանքախմբում գների նվազում չի արձանագրվել։ Ընդհակառակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ապրանքախմբում արձանագրվել է 16.8 տոկոս գնաճ։ Բանջարեղենի գինը ևս աճել է 3.1 տոկոսով։ Բարձրացել են նաև սուրճի և թեյի գները՝ համապատասխանաբար 5.6 և 4.5 տոկոսով։ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |