«Արարատցեմենտը» վերականգնել է արտադրական գործընթացը![]() 10 հուլիսի 2026 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Արարատի ցեմենտի գործարանն արդեն վերսկսել է իր արտադրական գործընթացը, հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։ Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների հաղթահարմանը։ Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և շարունակական ընթացքը կարևոր նշանակություն ունի ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։ Հուլիսի 6-ի վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, կապարակնքել են նաև «Արարատցեմենտը»։ Նախօրիեն գործարանի աշխատակիցնրը բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով թույլ տալ աշխատել։ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ասել է. «Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա, շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |