Լոռու և Վայոց Ձորի ՔՊ-ական մարզպետները հրաժարվել են պատգամավորական մանդատներից

Լոռու և Վայոց Ձորի ՔՊ-ական մարզպետները հրաժարվել են պատգամավորական մանդատներից

PanARMENIAN.Net - Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Վահագն Արսենյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից՝ նախընտրելով շարունակել իր աշխատանքը մարզպետի պաշտոնում։ Նույն որոշումը կայացրել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Արսենյանը նշել է․ «Հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ»։

Իր հերթին Արեն Մկրտչյանը գրել է․ «Հրաժարվել եմ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ»։

Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ՔՊ-ն նոր խորհրդարանում կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, «Հայաստան»-ը՝ 12։

Ավելի վաղ մանդատից հրաժարվելու մասին հայտնել էր նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

 Ուշագրավ
---