Գագիկ Ղազարյանը և Նարեկ Նիկողոսյանը դարձել են Մ-20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Գագիկ Ղազարյանը և Նարեկ Նիկողոսյանը դարձել են Մ-20 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային Գագիկ Ղազարյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 4:1 հաշվով առավելության է հասել իտալացի Պասկուալ Լյուցցիի նկատմամբ։

Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---