Զախարովա․ ՌԴ-ին ու ՀՀ-ին կապում են առանձնահատուկ հարաբերություններն ու ժողովրդների անկեղծ սերը

Զախարովա․ ՌԴ-ին ու ՀՀ-ին կապում են առանձնահատուկ հարաբերություններն ու ժողովրդների անկեղծ սերը

PanARMENIAN.Net - Մոսկվային և Երևանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ և երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ, իհարկե, դա այդպես է, սակայն նաև պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ մեր ընդհանուր պատմության, այնքան մեծ թվով համատեղ ամեն ինչի՝ համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, մարդկային ճակատագրերի փոխկապակցության շնորհիվ», - ասել է դիվանագետը բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն և աջակցություն, որոնք, իմ կարծիքով, պայմանավորված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչներով, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրանով, ինչ ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սեր, փոխադարձ ներթափանցում, այս իսկական կապերը», - նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Զախարովան նաև ընդգծել է, որ երկու երկրներին միավորում են մշակութային արժեքները, որոնք կազմում են «իսկապես հսկայական աշխարհ»։

«Արդեն չեմ էլ խոսում այն մասին, թե անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որքան բան է արել արյունալի հակամարտությունները կանգնեցնելու, բարդ ժամանակահատվածներում աջակցելու և ամեն ինչ անելու համար, որպեսզի Հայաստանը զարգանա։ Իսկապես շատ բան է արվել նաև տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության և այլ ոլորտներում։ Սա մեր մոտեցումն է, և մենք դրան ենք հետևում», - նշել է նա։

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---