ԼՀԿ փոխնախագահ է ընտրվել Գևորգ Գորգիսյանը![]() 13 հուլիսի 2026 - 12:27 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման խորհրդի որոշմամբ Գևորգ Գորգիսյանն ընտրվել է կուսակցության փոխնախագահ։ Այդ մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ: «Գևորգ Գորգիսյանը երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական և կազմակերպչական գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով կուսակցության զարգացման, ծրագրային առաջնահերթությունների առաջմղման և քաղաքական գործունեության իրականացման գործում»,- հայտնում են կուսակցությունից։ Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ հեռանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ նշելով, որ այնտեղ իր առաքելությունն ավարտված է համարել։ Նա հավելել է, որ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելն իր ընտրությունն էր: Խաժակյանը կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահն էր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |