«Յունիբանկ»-ը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր` U-Auto

PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ը գործարկել է ավտովարկավորման նոր ծրագիր` U-Auto, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Հաղորդագրության համաձայն, U-Auto նոր ծրագրի շրջանակներում տրամադրվում են մինչեւ 70 հազար ԱՄՆ դոլարի վարկեր առաջնային շուկայում ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Վարկը տրամադրվում է 4 տարի մարման ժամկետով, սկսած 20% տարեկան տոկոսադրույքով եւ նվազագույնը 20% կանխավճարով:



Վարկառուին ընձեռվում է վարկի գումարի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց տույժերի կիրառման:



Ավտովարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը ՀՀ բանկային համակարգի առաջատարներից մեկն է: Այս տարվա մայիսի 31-ի դրությամբ «Յունիբանկ»-ի ավտովարկավորման պորտֆելը կազմել է 24,6 մլն դոլար:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---