Վանաձորի համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս երկու հողատարածք![]() 13 հուլիսի 2026 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Լոռու մարզի դատախազությունում, Լոռու մարզպետարանի միջնորդությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզվել է, որ Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքները վարձակալած և փաստացի տիրապետող 22 սուբյեկտ օգտագործել է դրանք պայմանագրային պարտավորությունների խախտմամբ և ոչ նպատակային, ինչի հետևանքով այգին հայտնվել է անբարեկարգ վիճակում Ուսումնասիրությունների արդյունքներով Լոռու մարզի դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել Վանաձորի համայնքապետարան՝ նշված 22 սուբյեկտի հետ կնքված վարձակալության և անհատույց օգտագործման պայմանագրերը լուծարելու նպատակով։ Միջնորդագրի հիման վրա 2026 թվականի հուլիսի 2-ին դադարեցվել է այգու տարածքում՝ Կ. Դեմիրճյան փողոց 25-1/6 և 25-1/3 հասցեներում գտնվող, համապատասխանաբար 434 քմ և 48 քմ մակերեսով, 4 միլիոն 562 հազար և 504 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեք ունեցող ևս երկու հողամասի նկատմամբ իրավաբանական անձի վարձակալության իրավունքը։ Արդյունքում հողատարածքները վերադարձվել են Վանաձոր համայնքի տիրապետմանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |