Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից![]() 13 հուլիսի 2026 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Քարոզարշավի ժամանակ Արաբկիր վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն՝ մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արփինե Սողոյանին, ազատել են աշխատանքից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա դուստրը` Տաթևիկ Սողոյանը։ Նրան ազատել են հաստիքի կրճատման պատճառաբանությամբ՝ նշելով, թե գումար չունեն: «Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով։ Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության։ Հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը: Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։ Ինչևէ, դրանց հետո կանդրադառնամ։ Հիմա միայն ասեմ, որ սա՝ հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»,-ասվում է գրառման մեջ: Քարոզարշավի ժամանակ բժշկուհին մոտեցել էր վարչապետին, նրան մեղադրել «հայրենիքը գողանալու», «մի ամբողջ սերունդ ոչնչացնելու» մեջ։ Նրա եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանն է։ «Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռնվեց այսքան մոտիկից նայեմ Ձեր աչքերի մեջ և ասեմ, որ Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք գողացել եք իմ երեխեքին, Դուք գողացել եք իմ եղբորը։ Դուք գողացել եք իմ ուրախությունը»,- ասել էր նա: Վարչապետը պատասխանել էր բարձր տոնով․ «Եթե Դուք Ռոբն եք, մենք Ձեզ կզացնելու ենք։ Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |