Fitch Ratings-ը 2026-ին Հայաստանի տնտեսության 5.2% աճ է կանխատեսել

Fitch Ratings-ը 2026-ին Հայաստանի տնտեսության 5.2% աճ է կանխատեսել

PanARMENIAN.Net - Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի «BB-» վարկանիշը՝ պահպանելով դրա «դրական» հեռանկարը, հայտնում է ֆինանսների նախարարությունը։

Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը:

«Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---