«Ժառանգությունը» պնդում է, որ իր ներկայացուցչի կողմից ԵԽԽՎ-ում արված առաջարկությունները հայամետ են29 հունիսի 2009 - 20:31 AMT PanARMENIAN.Net - «Ինչպես արդեն գիտեք, ԵԽԽՎ վերջին նիստի ժամանակ քննարկվել են քաղբանտարկյալների, փաստահավաք խումբը չեզոքացնելու, ինչպես նաեւ Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերի հարցերը: Նրանից հետո, երբ մոնիտորինգային հանձնաժողովը նախնական նյութ է տվել, ես ելույթ եմ ունեցել երեք առաջարկություններով»,- հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Պոստանջյանն այսօր նույն կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Սաֆարյանի եւ «ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի հետ տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:Պոստանջյանի խոսքերով, նրա երեք հայամետ առաջարկությունների տակ հրաժարվել են ստորագրել Դավիթ Հարությունյանը եւ «իբր ընդդիմադիր ՀՅ «Դաշնակցության» ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Ես չեմ բացառում այն փաստը, որ ինձ մոտեցել են թուրք եւ ադրբեջանցի պատգամավորները եւ ստորագրել են փաստաթղթի տակ, որոնցից մեկում խոսվում է բանտերից Արցախի ազատամարտի հերոսներին ազատ արձակելու մասին»,- նշել է նա: Լրագրողներից մեկի հարցին, թե տեքստում նշված է այն մասին, որ բանտարկյալները ղարաբաղյան պատերազմի հերոսներ են, Զարուհի Պոստանջյանը հայտարարել է. «Ով չգիտի, որ Սասուն Միքայելյանը եւ այլ բանտարկյալները մասնակցել են ազատագրական պայքարի»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |