Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ![]() 13 հուլիսի 2026 - 18:55 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում ընդդեմ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի՝ համայնքին պատճառված 76 միլիոն 822 հազար դրամի վնասը հատուցելուպահանջով, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ։ Միաժամանակ դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը և հայցագնի՝ 76 միլիոն 822 հազար դրամի չափով արգելանք կիրառել Գագիկ Բեգլարյանին պատկանող գույքի նկատմամբ։ Հայցի հիմքում դրվել էին քրեական վարույթներից մեկով հաստատված փաստական հանգամանքները։ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հուլիսի 7-ի վճռով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ներկայացրած հայցը բավարարվել է ամբողջությամբ։ Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Գագիկ Բեգլարյանից հօգուտ Երևան համայնքի կբռնագանձվի 76 միլիոն 822 հազար դրամ՝ որպես համայնքին պատճառված վնասի հատուցում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |