Օպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունի![]() 14 հուլիսի 2026 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Ելենա Վարդազարյանը նշանակվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր։ Այդ մասին հայտնել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։ Թատրոնից նշել են, որ Ելենա Վարդազարյանը տարիների մասնագիտական փորձով և բարձրարվեստ կատարողական մշակույթով նշանակալի ներդրում է ունեցել թատրոնի ստեղծագործական գործունեության մեջ։ «Շնորհավորում ենք Ելենա Վարդազարյանին պատասխանատու նշանակման առթիվ և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |