Կոստանյանն ու Տոմատը քննարկել են Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության հետ կապված հարցերը![]() 14 հուլիսի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում անցկացվել է կլոր սեղան՝ նվիրված Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելությանն առնչվող հարցերի քննարկմանը, որին մասնակցել են ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը և ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար և կառավարող տնօրեն Ստեֆանո Տոմատը: Մասնակցիների թվում էին նաև ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուն։ Համատեղ միջոցառումը համընկել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշման ընդունման հետ։ Նշվել է, որ Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության մեկնարկը նոր ու կարևոր էջ է բացում Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերությունում։ Այս առաքելության միջոցով ԵՄ-ն վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և ինստիտուցիոնալ կարողություններին՝ շարունակաբար զարգացող մարտահրավերների պայմաններում։ Ռազմավարական խորհրդատվության, տեխնիկական փորձագիտության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման միջոցով Առաքելությունը սերտորեն համագործակցելու է Հայաստանի հաստատությունների հետ՝ քաղաքականության շրջանակներն ամրապնդելու, մանդատի շրջանակներում Կառավարության կարողությունները բարելավելու և միջգերատեսչական համակարգմանն աջակցելու համար։ Միջոցառումը մասնակցում էին քաղհասարակության, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և փորձագետներ, ում ներկայացվել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը՝ որպես Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն աջակցող գործընկեր: Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում զարգացող սպառնալիքների, մասնավորապես՝ կիբերսպառնալիքների, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների ու միջամտության, ինչպես նաև ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ Հայաստանի դիմակայունության ամրապնդման շուրջ։ Եվրոպական խորհուրդը հաստատել է Անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակներում Հայաստանում նոր գործընկերային առաքելության տեղակայման որոշումը։ Այս խորհրդատվական քաղաքացիական առաքելության նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին՝ բարելավելու երկրի դիմադրողականությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ և բարձրացնելու անվտանգության փոփոխվող մարտահրավերներին դիմակայելու կարողությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |