6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանային ծրագիրը կմեկնարկի 2027-ի մարտից![]() 14 հուլիսի 2026 - 17:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար նախատեսված բնակարանային աջակցության ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի մարտին։ Համայնքներից ստացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում բնակարանային աջակցության նոր ծրագրի պոտենցիալ շահառու է 643 բազմազավակ ընտանիք։ Նրանցից 390-ը 6, 143-ը՝ 7, 76-ը՝ 8, 26-ը՝ 9, 5-ը՝ 10, 2-ը՝ 11, իսկ մեկ ընտանիքը՝ 12 անչափահաս երեխա ունի, հայտնում է Արմենպրեսը: Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում ընտանիքները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կկարողանան ՀՀ ցանկացած մարզային բնակավայրում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն։ «Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, քանի որ մինչ օրս այս ընտանիքների համար առանձին բնակարանային աջակցության ծրագիր չի իրականացվել։ Այն հնարավորություն կտա նաև նվազեցնել այդ ընտանիքների աղքատացման ռիսկը՝ հաշվի առնելով, որ բազմազավակ ընտանիքների ֆինանսական բեռը զգալի է։ Բացի այդ, ծրագիրը կարող է խրախուսել նաև ավելի քիչ երեխաներ ունեցող ընտանիքներին ունենալ ավելի շատ երեխաներ»,- նշել է Ղարագյոզյանը՝ հավելելով, որ ծրագրով Երևանում բնակարան ձեռք բերելը չի նախատեսվում։ «Մեր բնակարանային ծրագրերում Երևանը որպես շահառու ուղղություն չի խրախուսվում։ Մենք տարածքային համաչափ զարգացման կողմնակից ենք, ուստի ծրագիրը նախատեսված է բացառապես մարզային բնակավայրերի համար»,- ասել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |