Հայաստանին պետք են 10 գիտնականներ եւ 2 մլն դոլար29 հունիսի 2009 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Ինովացիոն տնտեսությունը գլոբալ ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է: Նման եզրակացության եկան «Համագործակցող երկրների զարգացման ինովացիոն ուղին` ռազմավարություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին ներկա գիտնականները:Գիտաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին Հայաստանում: Կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, «Գլոբելիքս-Ռ» իննովատիկայի ակադեմիան (Ռուսաստան), Սարատովի պետական տեխնիկական համալսարանը: «Մեր նպատակն է ուրվագծել Հայաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում ինովացիոն տնտեսության զարգացման պայմանները: Նոր պայմանները պահանջում են նոր մոտեցումներ, եւ դրան կարելի է հասնել հաջող համագործակցության միջոցով»,- իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Հայաստանին պետք են 10 գիտնականներ եւ 2 մլն դոլար, որպեսզի 5 տարի անց այն դառնա բարգավաճող երկիր»: Հայաստանի համար հակաճգնաժամային դեղատոմս է առաջարկել ՌԴ Գիտութունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Գլազեւը` ներկայացնելով «Հակաճգնաժամային քաղաքականության ռազմավարությունն ԱՊՀ-ում` նոր տեխնոլոգիական տնտեսաձեւի անցման շրջանի պայմաններում» թեմայով զեկուցումը: Որպես հեռանկարային ուղղություն` նա նշեց Հայասատանի ատոմային էլեկտրակայանի հիման վրա ատոմային արդյունաբերության համալիր զարգացումը, որը նրա կարծիքով միան մեկ ուղությամբ` էլեկտրաէներգիա ստանալու ուղղությամբ է զարգանում: Գլազեւի կարծիքով, կարելի է նաեւ հաջող կերպով յուրացնել գենային ինժեներիայի ուղղությունը, որը լավ հիմք ունի, եւ արդարացնում է կատարված ներդրումները: Որպես հեռանկարային ուղղություն` նշվեց նաեւ բուհական գիտության ֆինանսավորումը` երիտասարդ կադրերին ներգրավելու նպատակով: Բուհական կրթության եւ գիտության կազմակերպման սկզբունքներին առանձին նիստ նվիրվեց: Ազգային ինովացիոն համակարգերի ձեւավորման հետ մեկտեղ դիտարկվեցին նաեւ միջպետական ինովացիոն համակարգերի ձեւավորման մեխանիզմները, ինչը գիտնականների կարծիքով գլոբալ ճգնաժամից դուրս գալու հարթակներից է: Որոշվեց ինովացիոն տնտեսությանը նվիրված ընդլայնված գիտաժողով կազմակերպել, որին կկարողանան մասնակցել ԱՊՀ բոլոր երկրները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |