Թորոսյան․ ՀՀ-ում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել![]() 14 հուլիսի 2026 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ծնելիության նվազումը շարունակվել է․ 2025 թվականին գրանցված ծնունդների թիվը զգալիորեն պակասել է նախորդ երկու տարիների ցուցանիշներից։ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել` 2025 թվականին հանրապետությունում արձանագրվել է 32 հազար 42 ծնունդ՝ 2024-ի 33 հազար 593 և 2023 թվականի 36 հազար 590 ծնունդների համեմատ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում խնդրի մասին ահազանգել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարի ներկայացմամբ՝ նվազել է նաև պտղաբերության գործակիցը, որը ցույց է տալիս վերարտադրողական տարիքի մեկ կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը, հայտնում է Արմենպրեսը: «Ծնելիության անկումը շարունակվում է։ Նվազում է նաև պտղաբերության ցուցանիշը, այսինքն՝ մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների թիվը։ Կան գործոններ, օրինակ՝ ամուսնության տարիքը, որոնք պետությունը չի կարող ուղղակիորեն փոխել, սակայն, եթե պտղաբերության ցուցանիշն ավելի նվազի, դա ցանկացած երկրի համար լուրջ խնդիր կլինի»,- ասել է Թորոսյանը։ Թորոսյանն ընդգծել է, որ ձևավորված իրավիճակը հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է փոփոխել հանրային մտածողությունը և պետական աջակցության ծրագրերի գործադրմամբ խրախուսել ծնելիության աճը։ «Պետք է մտածողության փոփոխության և պետական ծրագրերի միջոցով փորձենք փոխել այս իրավիճակը»,- նշել է նախարարը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |