Փաստաբան․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար

Փաստաբան․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար

PanARMENIAN.Net - Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է կյանքի համար: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը։

Նա որոշ տեղեկություններ է հայտնել 56-ամյա Մկրտչյանի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ օրգանիզմում լեյկոցիտների քանակը նորմայից գրեթե երկու անգամ բարձր է, ընդհանուր բորբոքային պրոցես կա:

«Նրա սիրտն ախտահարված է. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում: Այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին եզրակացւթյան ետևում: Ոչ մի իրական բուժում»»,- գրել է Մինասյանը։

Նա հավելել է, որ սա միտումնավոր բժշկական անփութություն է 2020 թվականին գերեվարված ռազմագերու նկատմամբ

Նա հավելել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին, քանոի որ ներկայացուցչությունն Ադրբեջանում փակվել է:

«Գործեք անհապաղ։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- գրել է փաստաբանը։

Բաքվի ռազմական դատարանը գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
---