Դպրոցների ղեկավարման հավաստագրի քննությունների ժամանակացույցը հաստատվել է

Դպրոցների ղեկավարման հավաստագրի քննությունների ժամանակացույցը հաստատվել է

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություն ղեկավարելու իրավունքի՝ հավաստագրի համար դիմած հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը։

Հավակնորդների քննությունները նախատեսված են հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ին և 14:30-ին, հուլիսի 21-ին՝ ժամը 10:00-ին և 14:30-ին, հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ին և 14:30-ին, ինչպես նաև հուլիսի 30-ին՝ ժամը 14:30-ին։ Քննություններն անցկացվելու են ԿԳՄՍ նախարարությունում՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2 հասցեում։

Հավակնորդներին հորդորել են ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով՝ քննության մեկնարկից 30 րոպե առաջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---