Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մրցաշարում

Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ռումինիայի մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակ է տարել Ռումինիայի Յասի քաղաքում մեկնարկած WTA 250 մրցաշարի առաջին շրջանում և դուրս է եկել հաջորդ փուլ։

Առաջին շրջանում 23-ամյա թենիսիստուհին ուժերն է չափել աշխարհի 108-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուտիձիմայի հետ և հաղթանակ է գրանցել 6:2, 6:4 հաշվով։ Հանդիպումը շարունակվել է 1 ժամ 28 րոպե, հայտնում է Factor.am-ը:

Երկրորդ շրջանում Ավանեսյանի մրցակիցն է լինելու աշխարհի 45-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարչինկոն։

Էլինա Ավանեսյանը մրցաշարային պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ առավելության է հասել գերմանացի Էմիլի Սեիբոլդի և ռումինացի Իրինա Ֆետեչուի նկատմամբ։ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում հայ թենիսիստուհին զբաղեցրել է 224-րդ հորիզոնականը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---