Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրախորհրդարանում․ Հայ գերիներին Բաքուն օգտագործում է ՀՀ դեմ

Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրախորհրդարանում․ Հայ գերիներին Բաքուն օգտագործում է ՀՀ դեմ

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ նախկին նախագահ, Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը Եվրախորհրդարանում, խոսելով Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, մեջբերել է հոր խոսքն այն մասին, որ գերիներն Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ:

«Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ։ Թեև միջազգային պրակտիկայում հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը։ Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից»,-ասել է նա Եվրոպական խորհրդարանում «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով խորհրդաժողովում ունեցած ելույթում, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է. «Բաքվում պահվող հայ ռազմագերիներն այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվում են Հայաստանի դեմ»։

Հուլիսի 14-ին Բրյուսելում մեկնարկել է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողովը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը տեղեկացրել է, որ համաժողովը նպատակ ունի ներկայացնելու Ադրբեջանում պահվող հայ պատանդների և քաղաքական բանտարկյալների իրավիճակի արդիական գնահատականը. համակազմակերպիչներ են եղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Կոստաս Մավրիդեսը (S&D, Կիպրոս) և Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա), իսկ կազմակերպչական աջակցությունն իրականացրել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը (EAFJD):

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---