Իսպանիան առաջինն է իր տեղն ապահովել ֆուտբոլի ԱԱ եզրափակչում

Իսպանիան առաջինն է իր տեղն ապահովել ֆուտբոլի ԱԱ եզրափակչում

PanARMENIAN.Net - Իսպանիայի ազգային հավաքականը ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում առավելության է հասել Ֆրանսիայի նկատմամբ և առաջինն է նվաճել եզրափակչի ուղեգիրը։

Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Միկել Օյարսաբալը 11 մետրանոցով, իսկ 58-րդ րոպեին Պեդրո Պորրոն կրկնապատկել Իսպանիայի առավելությունը: Խաղն ավարտվել է 2:0 հաշիվը։

Եզրափակչում Իսպանիայի մրցակիցը որոշվելու է Անգլիա-Արգենտինա հանդիպման արդյունքում, որտ տեղի կունենա հուլիսի 15-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Ֆրանսիան դեռ կպայքարի երրորդ հորիզոնականի համար:

Իսպանիան և Անգլիան մեկական անգամ են նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 1966-ին և 2010-ին, իսկ Արգենտինան երեք անգամ՝ 1978, 1986 և 2022 թվականներին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---