«88» առևտրային օբյեկտում 33 վարչական իրավախախտում է գրանցվել![]() 15 հուլիսի 2026 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության հսկողական միջոցառման արդյունքում «88» առևտրային օբյեկտում արձանագրվել է ընդհանուր առմամբ 33 վարչական իրավախախտում։ Արձանագրված խախտումներից 16-ը վերաբերել է պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքին, 11-ը՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքին։ Մեկ դեպքում չի պահպանվել կառավարության կողմից սահմանված պահանջը, 3 դեպքով արձանագրվել է առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառք, իսկ 2 դեպքում՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպում։ Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ շարունակելու է հսկողական միջոցառումների իրականացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |