Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարն այցելել է ՊՆ![]() 15 հուլիսի 2026 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր։ Ֆինլանդացի ոստիկանության ավագ սպա Սատու Կոյվուն ԵՄ խորհրդի կողմից նշանակվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) ղեկավար՝ բերելով ավելի քան 35 տարվա փորձառություն։ Նա պաշտոնը ստանձնել է 2026-ի փետրվարին: Աառաքելության մանդատն ընդգրկում է տեղում իրավիճակի դիտարկումն ու դրա վերաբերյալ զեկուցումը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական հատվածում։ Առաքելության մանդատը սահմանված է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող երկիր՝ Կանադան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |