Իրանում զանգվածային զտումներ են սպասվում29 հունիսի 2009 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի սկզբում կայանալիք Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալության արարողությունից հետո Իրանում կարող են զանգվածային զտումներ լինել` կարող են աշխատանքից ազատվել եւ ձերբակալվել ոչ միայն նախագահի ընդդիմադիրներն, այլ նաեւ նրանք, ով չի հայտնել նրան իր աջակցությունը, գրում է The Times-ը: «Զտում կլինի անկասկած,-վստահ է Սենտ Անդրուս համալսարանի Իրանի ինստիտուտի տնօրենը:-Թեհրանում ոմանք կարծում են` եթե ռեժիմը հաղթել է, նրանց հանգիստ կթողնեն: Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել, թե որքան է դա հեռու իրականությունից»: Հնարավոր է, գործընթացն արդեն իսկ սկսվել է: Օրինակ, նավթարդյունաբերության փոխնախարար Աքբար Թորկանը, որը համարվում էր իրանական քաղաքականության ծագող աստղ, ազատվել է աշխատանքից ընդդիմադիր թերթում հոդվածի հրապարակումից հետո: Ըստ իրանական աղբյուրների, 17 բարձրաստիճան սպաներ արդեն տեղափոխվել են այլ պաշտոնների` ռեժիմի հանդեպ նրանց ոչ լոյալ վերաբերմունքի պատճառով: Բրիտանական թերթը նշում է, որ այդ մարտավարությունը նոր չէ Ահմադինեժադի համար: Նախագահ դառնալով 2004թ., նա փոխեց բոլոր դեսպաններին ու նահանգապետերին, այդ պաշտոններում նշանակելով իրեն հավատարիմ մարդկանց: «Ես ակնկալում եմ, որ զտումները կշարունակվեն: Ստանձնելով նախագահի պարտականությունները, -ասում է վերլուծաբան Ամիր Թահերին,-նա կզբաղվի խորհրդարանով, Պահապանների խորհրդով, որտեղ չորսը դեմ են իրեն, ինչպես նաեւ Նպատակահարմարության խորհրդով»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |