Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը

Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի աշխատանքը

PanARMENIAN.Net - Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում «Հյուսիսի պանիր» գյուղատնտեսական կոոպերատիվի՝ Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները։

Մասնավորապես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված ու մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։

Արտադրական տարածքները սարքավորված չեն եղել բնական և մեխանիկական օդափոխության այնպիսի միջոցներով, որոնց քանակը կամ հզորությունը, կառուցվածքն ու գործարկումը թույլ են տալիս կանխել սննդամթերքի աղտոտումը։

Բացի այդ, արտադրական շինությունների հատակների մակերևույթների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---