Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատ» կոնյակի գործարանի կապարակնիքը հեռացվել է![]() 15 հուլիսի 2026 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կալանքի տակ գտնվող ԲՀԿ առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի կապարակնիքը հեռացվել է, սակայն աշխատանքները դեռ չեն վերսկսվել, հայտնում է «Ազատությունը»: Տեղում նկատվել է, որ աշխատակիցները պարբերաբար ներս ու դուրս են արել, սակայն, ինչպես պնդել է գործարանի ներկայացուցիչներից մեկը, կոմբինատի աշխատանքները չեն վերսկսվել, այլ հարկային մարմինն է ներսում ստուգումներ իրականացնում։ Պետական եկամուտների կոմիտեից հեռախոսազանգերին չեն պատասխանել։ «Մուլտի սթոունի» աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտարարելով, որ պատասխանի բացակայության դեպքում պատրաստ են դիմել կտրուկ քայլերի, հայտնում է Panorama.am-ը: «Արդեն 10 օր է գործարանը պարապուրդի է մատնված, ում դիմել ենք, ոչ մեկ դեռ այս պահին մեզ պատասխան չի տալիս, ում դիմում ենք, ասում են՝ պատասխան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Մուլտի սթոունի» աշխատակիցը։ Նա նշել է, որ Ծառուկյանը զրոյից բացել է գործարաններ, ստեղծել է աշխատատեղեր, որ բյուջե էլ գումարներ են մուտք արվում, դրանից իրենք էլ իրենց ծախսերն են հոգում։ «Եթե մեզ այսօր պատասխան չտան, կտրուկ քայլերի ենք գնալու, համբերության բաժակը լցվել է։ Ամեն ինչի պատրաստ ենք, էլ չգիտենք՝ ինչ անել, եթե մեզ երկիրը չի ուզում աջակցի, ուրեմն մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք մեր ընտանիքները պահել։ Չի լինի այդպես՝ ոչ մեկ պատասխան չի տալիս, չեն ասում՝ 1 օր է, 10 օր է փակ լինելու, ոչ մեկ չի ասել՝ նստեք տանը, բաց ձեր գումարները վճարակելու ենք»,- ասել է աշխատակիցը։ Գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, իսկ աշխատակիցները, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ: «Մուլտի Սթոուն» ընկերության, «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի, «Փարավոն» ռեստորանի, ինչպես նաև «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխատակիցներն ակցիաներ են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը։ Անցած շաբաթ դադարել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրվել է վերականգնել աշխատանքը։ Արդեն մեկ շաբաթ է՝ կապարակնքված են նաև «Օլիմպավանի» և «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր են կազմակերպել։ Իրավապահները կապարակնքել և դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |