Հետախուզման մեջ գտնվող գործարարի ընկերությանը նախատեսվում է նոր մաքսային արտոնություն տալ

Հետախուզման մեջ գտնվող գործարարի ընկերությանը նախատեսվում է նոր մաքսային արտոնություն տալ

PanARMENIAN.Net - Կառավարությունը նախատեսում է մաքսային նոր արտոնություն տրամադրել Կոտայքի մարզի Ակունք բնակավայրում վարդերի աճեցմամաբ զբաղվող «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությանը՝ ազատելով 83 միլիոն դրամի մաքսատուրքից։ Նախագիծը ներառվել է կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։

«Ռոզելին Բայ Կօկ» ընկերության տնօրենն ու միակ սեփականատերը Յուրի Քոքոբելյանն է։ Նա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդին է, հայտնում է Aysor.am-ը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունը պետական գրանցում է ստացել 2025 թվականի հունիսի 17-ին։ Ընկերությունն ունեցել է 28 աշխատատեղ՝ 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2027 թվականն ընկած ժամանակահատվածում նախատեսվել է աշխատատեղերի թիվը հասցնել 39-ի՝ պահպանելով 260 հազար դրամ միջին ամսական աշխատավարձը։

2024 թվականի ամռանն իրավապահները հետախուզում են հայտարարել Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։

Ընկերությունը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից վարդերի աճեցման նպատակով ներկրվելու է 1․6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սարքավորումներ։

Այս տարի կառավարությունն արդեն արտոնություն է տրամադրել նույն ընկերությանը։ Հունվարին «Ռոզելին Բայ Կօկ» ընկերությունն ազատվել է 81․5 մլն դրամի մաքսատուրք վճարելուց։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---