Դատարանը փոխել է Մյասնիկյան պողոտայում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի խափանման միջոցը![]() 15 հուլիսի 2026 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և մեկ այլ մեքենայի մասնակցությամբ վթարի հեղինակ 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ, ինչպես նաև սահմանափակումներ են կիրառվել համացանցից օգտվելու հարցում։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատարանի որոշումը բողոքարկելու են, հայտնում է Factor.am-ը: Վարդան Մարկոսյանի նկատմամբ տնային կալանք խափանման միջոցն ընտրվել է մայիսին։ Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, որից հետո Մերսեդես-Բենց ՍիԷլԷս մակնիշի մեքենան սկսել է մեծ արագությամբ ընթանալ և վտանգավոր մանևրից հետո բախվել 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։ Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշների մեքենաների, հաղթահարել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Քրեական վարույթը նախ նախաձեռնվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, այնուհետև՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում մեքենա վարելու համար։ Երկու վարույթները միացվել են։ Իր մասնակցությամբ վթարն անձամբ նկարահանած երիտասարդի վարորդական իրավունքը կասեցված է եղել վեց ամսով․ բազմաթիվ խախտումների հետևանքով նրա 13 բալերը զրոյացվել են։ Վթարից հետո հրապարակված տեսանյութերում 19-ամյա երիտասարդը նշել է, որ հիպնոսացել է և չի հասկացել, թե ինչ է արել. «Ուզում եմ իմանաք, որ ինչքան էլ լավ վարորդ լինեք, պետք չի տենց բաներ անեք, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը, հաստատ մի օր մի բան լինելու է, ես ուղղակի հիպնոսացա, չհասկացա՝ ինչ եմ անում»: Միևնույն ժամանակ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ 19-ամյա վարորդը, չիփս ուտելով, դիտել է իր մասնակցությամբ վթարի վերաբերյալ հրապարակումը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |