Բուդրիսը վերահաստատել է ՀՀ եվրոպական օրակարգին աջակցելու պատրաստակամությունը![]() 15 հուլիսի 2026 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստանի հետ համատեղ ջանքերի շարունակմանը՝ Հայաստանի եվրոպական օրակարգին աջակցելու ուղղությամբ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ արձագանքելով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գրառմանը: Միրզոյանն ավելի վաղ շնորհավորել էր նրան Լիտվայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ «Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար։ Մեծապես գնահատում եմ մեր բարեկամությունը և անհամբեր սպասում եմ Լիտվայի և ՀՀ-ի հարաբերությունների ամրապնդմանն ու Հայաստանի եվրոպական օրակարգի աջակցմանն ուղղված համատեղ ջանքերի շարունակմանը»,- գրել է Բուդրիսը։ Հունիսի 25-ին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան երկրի խորհրդարանին առաջարկել է վարչապետի պաշտոնում հաստատել Լիտվայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսի թեկնածությունը։ Հունիսի 30-ին Լիտվայի խորհրդարանը հավանություն է տվել առաջարկին։ Մինդաուգաս Սինկևիչուսն արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակել է Կեստուտիս Բուդրիսին։ Հունիսի 23-ին Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինենեն հրաժարական է ներկայացրել կառավարող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |