Max Oil-ը բացել է իր 10-րդ վերաբրենդավորված լցակայանը՝ Բագրատունյաց 2/8 հասցեում![]() 15 հուլիսի 2026 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Max Oil ընկերությունը շարունակում է իր զարգացման և արդիականացման ճանապարհը՝ ներկայացնելով իր 10-րդ վերաբրենդավորված լցակայանը, որը գտնվում է Երևանի Բագրատունյաց 2/8 հասցեում։ Նորացված լցակայանը ստեղծվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան՝ առաջնահերթություն տալով վարորդների հարմարավետությանը, արագ և որակյալ սպասարկմանը։ Այստեղ յուրաքանչյուր մանրուք նախատեսված է, որպեսզի հաճախորդները ստանան առավել հարմարավետ և հաճելի սպասարկման փորձառություն՝ անկախ օրվա ժամից։ Լցակայանում հասանելի է նաև Max Drive բրենդային վառելիքը, որը մշակված է շարժիչի արդյունավետ աշխատանքն ապահովելու և մեքենայի շահագործման որակը բարձրացնելու համար։ Վերաբրենդավորված լցակայանում գործում է նաև Max Cafe խանութ-սրճարանը, որտեղ վարորդներն ու այցելուները կարող են վայելել իտալական բարձրորակ սուրճ, համեղ հոթ-դոգեր, ինչպես նաև Max Cafe-ի նորույթ բուրգերները՝ ճանապարհը դարձնելով առավել հաճելի և համեղ։ Max Oil-ը շարունակում է ներդրումներ կատարել իր լցակայանների զարգացման և ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ նպատակ ունենալով վարորդներին առաջարկել ժամանակակից, հարմարավետ և բարձրակարգ սպասարկում երկրի ամբողջ տարածքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |