Արգենտինան ԱԱ-2026-ի եզրափակչում է

Արգենտինան ԱԱ-2026-ի եզրափակչում է

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության երկրորդ կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով հաղթանակ է տարել Անգլիայի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ: Արգենտինան աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Իսպանիայի հետ:

Կիսաեզրափակիչն անցկացվում էր ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում։ Հանդիպման 55-րդ րոպեին հաշիվը բացել է Անգլիայի թիմի կիսապաշտպան Էնթոնի Գորդոնը, սակայն ուժերի դասավորությունը փոխվել է հանդիպման ավարտին։ Նախ 85-րդ րոպեին արգենտինացի Էնցո Ֆերնանդեսը վերականգնել է հավասարությունը, իսկ ավելացված ժամանակում Լաուտարո Մարտինեսը ապահովել է թիմի առավելությունը՝ ևս մեկ գոլ խփելով: Նրանց գոլային փոխանցումներ է կատարել հավաքականի ավագ Լիոնել Մեսսին:

Մեսսին հաղթանակից հետո գրառում է կատարել Instagram-ում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր հավատացին իր թիմին:

«Եզրափակչում։ Մենք կրկին ուժ գտանք մեր մեջ ևս մեկ գերազանց խաղ անցկացնելու համար», - գրել է Մեսսին:

Հուլիսի 18-ին կկայանա երրորդ տեղի համար հանդիպումը Ֆրանսիայի ու Անգլիայի միջև:

Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---