Զախարովա․ ՌԴ-ն սպասում է Բաքվի և Երևանի որոշմանը «3+3» ձևաչափի հանդիպումների վերաբերյալ![]() 16 հուլիսի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը սպասում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցնեն «3+3» հարթակի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2024 թվականի հոկտեմբերին Ստամբուլում կայացած նիստի արդյունքներով, գրում է News.ru-ն: «2026 թվականի Պետերբուրգի ֆորումի շրջանակում հունիսի 5-ին կայացած «3+3» հարթակի առաջին փորձագիտական նիստում մասնակիցներն ակտիվորեն հանդես եկան քաղաքականացումից զերծ, փոխշահավետ կոնկրետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։ Մենք լիովին կիսում ենք այդ մոտեցումը», - հայտարարել է Զախարովան։ 2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Բաքուն առաջարկել է «3+3» հարթակի հանդիպումն սկզբում անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Հայաստանում։ Նրա խոսքով՝ Երևանը չի աջակցել նման հերթականությանը։ «3+3» հարթակը տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է, որի կազմում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։ Այն ստեղծվել է Հարավային Կովկասում անվտանգության, տրանսպորտային ուղիների զարգացման, առևտրի և այլ տնտեսական նախագծերի քննարկման նպատակով։ Միևնույն ժամանակ, Վրաստանը փաստացի չի մասնակցում հարթակի աշխատանքներին։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտնել էր, որ Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում։ Նա նաև նշել էր, որ ադրբեջանցի և հայ գործընկերների միջև բանակցությունները շարունակվում են։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |