Մանուկյան․ Այն պնդումը, թե բանակը նոր հանդերձանքով է, սուտ է

Մանուկյան․ Այն պնդումը, թե բանակը նոր հանդերձանքով է, սուտ է

PanARMENIAN.Net - ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Զինված ուժերի նոր համազգեստի թեմային՝ նշելով, որ այն «պնդումը, թե բանակը նոր հանդերձանքով է, սուտ է»:

«Մինչ ընտրությունն արված Բանակը նոր հանդերձանքով է իշխանության հայտարարությունը սուտ է, սովորական դարձած սուտ է...»,-գրել է նա:

«28-ին նախընտրական զորահանդեսի տրամաբանությամբ մեկ էլ հայտարարվեց, որ զորահանդեսում ԶՈւ-ն ներկայանում է նոր հանդերձանքով։ Իրականում զորահանդեսի ժամանակ մեր Զինված ուժերի զինծառայողները նոր հանդերձանքով էին, բայց դեռ հունվարին ՊՆ-ն հայտարարել էր, որ փորձնական համար մի քանի հազար ձեռք հանդերձանք է բերվել ԱՄՆ-ից: Հենց այդ փորձարկվող հանդերձանքն էլ Մայիսի 28-ին, ընտրությունների նախօրյակին, ներկայացվեց իբրև նոր հանդերձանք»,-ասել էնա տեսաուղերձում:

Հիմանավորելով իր խոսքը՝ նա նաև որոշ լուսանկարներ է ցուցադրել․ որտեղ ԳՇ պետն ու տեղակալը նոր հանդերձանքով են, իսկ զինծառայողները՝ հին:

Նա պնդել է, որ ՊՆ քարոզչության համար ԱՄՆ-ից բերված մի քանի հազար ձեռք հանդերձանքը դարձել է այն «կաշվե բաճկոնը», որ 90-ականների սկիզբին երիտասարդ տղաները որևէ առիթի գնալուց մեկ օրով խնդրում էին ընկերոջից:

«Երբ որ տեսանյութ են պատրաստում, զինծառայողները կրում են նոր հանդերձանքը, բայց բոլորին էլ հստակ է, որ հաջորդ օրը շարունակում ենք կրել հին հանդերձանքը»,- ընդգծել է Մանուկյանը։

Տարիներ առաջ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի ղեկավարությունը հայտարարել էին, որ 2024 թվականից հայկական բանակն անցնելու է նոր հանդերձանքի:

2025 թվականի հոկտեմբերի 24-ին Պապիկյանը հայտարարել էր, որ որ սպասում են ԱՄՆ-ից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող դաշտային համազգեստի առաջին խմբաքանակին։ Նա նաև ընդգծեց` ստանդարտները արևմտյան են, բայց համեմված մեր հայրենական խորհրդանիշներով ու նշաններով։

 Ուշագրավ
---