Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032-ին

Քաջարանի թունելի շինարարությունը կավարտվի 2032-ին

PanARMENIAN.Net - Իրանի սահման տանող 7․2 կիլոմետր երկարությամբ Քաջարանի թունելի շինարարությունը նախատեսվել է ավարտել 2032 թվականին, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Գերատեսչության տվյալներով՝ թունելի հորատման աշխատանքները իրանական կոնսորցիումը սկսելու է մոտ ժամանակում։ Ճանապարհային դեպարտամենտը հիշեցրել է, որ նոր թունելը հնարավորություն է տալու շրջանցել Հայաստանի ամենաբարձրադիր լեռնանցքը, ճանապարհը կրճատելու է մոտ 40 րոպեով և վերացնելու է անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված ռիսկերը։

Թունելը համալրված է լինելու ժամանակակից ինժեներական համակարգերով՝ օդափոխությամբ, ջրահեռացմամբ, հրդեհաշիջման ավտոմատ համակարգով և կառավարման ավտոմատացված համակարգով, գրում է Sputnik Արմենիան:

«Թունելի տակ մենք ունենալու ենք հատուկ ելք, որն օգտագործվելու է տարհանման ժամանակ, եթե թունելում ինչ–որ խնդիր առաջանա»,– նշված է հաղորդագրության մեջ։

51%-ով ավարտվել են 32 կիլոմետր երկարությամբ հատվածի աշխատանքները՝ Հայաստանի պետական սահմանից մինչև Քաջարան։ Այս հատվածում նախատեսվում է 32 կիլոմետր ճանապարհի կառուցում և վերակառուցում, հինգ տրանսպորտային հանգույցների, շուրջ մեկ կիլոմետր ընդհանուր երկարությամբ 2 թունելների և 15 կամուրջների կառուցում:

Քաջարան–Ագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվել է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---