ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը![]() 16 հուլիսի 2026 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։ Նշվում է, որ ՌԴ համար կարևոր են խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանի սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը սպասում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնեցնեն «3+3» հարթակի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաջորդ հանդիպումների անցկացման հերթականությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |