ՊԵԿ․ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար նշանակվել է ավելի քան 88 մլն դրամ տուգանք![]() 16 հուլիսի 2026 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ-ը ներկայացրել է 2026 թվականի հունիսին հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները։ Հունիսին արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտման 224 դեպք, իսկ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 88.2 մլն դրամ։ Ամենաշատ խախտումները գրանցվել են հանրային սննդի ոլորտում՝ 40 դեպք՝ 18.1 մլն դրամ տուգանքով։ Մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում արձանագրվել է 25 խախտում՝ 7.2 մլն դրամ տուգանքով, մթերային խանութներում՝ 21 խախտում՝ մոտ 6․5 մլն դրամ, հացի և հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 16 խախտում՝ մոտ 4․5 մլն դրամ, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրում՝ 11 խախտում՝ 16․9 մլն դրամ, կահույքի առևտրում՝ 11 խախտում՝ մոտ 2․3 մլն դրամ, մսամթերքի առևտրում՝ 10 խախտում՝ 2․9 մլն դրամ, հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրում՝ 9 խախտում՝ 2․5 մլն դրամ, ավտոտեխսպասարկման ոլորտում՝ 9 խախտում՝ 2․1 մլն դրամ, իսկ մյուս ոլորտներում ընդհանուր հաշվով արձանագրվել է 72 խախտում՝ մոտ 25․2 մլն դրամ տուգանքով։ Հսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է նաև վարձու աշխատողների չձևակերպման 39 դեպք։ Չձևակերպված աշխատողների թիվը կազմել է 178, իսկ նշանակված տուգանքների ընդհանուր չափը՝ 44․5 մլն դրամ։ Հանրային սննդի ոլորտում արձանագրվել է 12 խախտում, որոնց շրջանակում հայտնաբերվել է 33 չձևակերպված աշխատող, իսկ տուգանքը կազմել է մոտ 8․3 մլն դրամ։ Մեկ այլ ոլորտում արձանագրվել է 3 խախտում՝ 22 չձևակերպված աշխատողով և մոտ 5․5 մլն դրամ տուգանքով։ Մնացած ոլորտներում գրանցվել է 24 խախտում, հայտնաբերվել է 123 չձևակերպված աշխատող, իսկ տուգանքների ընդհանուր չափը կազմել է մոտ 30․7 մլն դրամ։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտման մասով արձանագրվել է 17 դեպք, որոնց արդյունքում տնտեսավարողներին ընդհանուր առմամբ նշանակվել է 6․9 մլն դրամ տուգանք։ Առողջապահության ոլորտում, բացառությամբ ատամնաբուժարանների, արձանագրվել է 3 խախտում՝ 1․5 մլն դրամ տուգանքով, ատամնաբուժարաններում՝ ևս 3 խախտում՝ 1․5 մլն դրամ տուգանքով, իսկ մյուս ոլորտներում արձանագրվել է 11 խախտում՝ 3,9 մլն դրամ տուգանքով։ Միաժամանակ ՊԵԿ-ը նշել է, որ ներկայացված տվյալներում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր բողոքարկումների արդյունքները։ Կոմիտեն նաև հորդորել է հարկ վճարողներին պահպանել հարկային կարգապահությունը և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ձևավորմանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |