Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ «Eternity-2026» զորավարժություններ կանցկացնեն![]() 16 հուլիսի 2026 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում անցկացվելու է Ադրբեջանում նախատեսված «Eternity-2026» համակարգչային հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանավորման հիմնական համաժողովը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է APA-ն: Նոյեմբերին նախատեսված զորավարժություններին երեք երկրների զինծառայողների հետ միասին կմասնակցեն նաև Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական օբյեկտների պահպանության պետական գործակալության և «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։ Նշվում է, որ զորավարժությունների սցենարը հիմնված է մասնակից երկրների տարածքով անցնող ռազմավարական օբյեկտների և հաղորդակցային ուղիների պահպանության ու մարտավարական պաշտպանության գործողությունների վրա։ Համաժողովի ընթացքում քննարկվել են զորավարժությունների թեման և նպատակները, միավորված շտաբի կազմը, տեղանքում մշակվելիք մարտավարական դրվագները, ինչպես նաև կազմակերպչական այլ հարցեր։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |