Հայաստանում բացվել են Սիրիայի մշակույթի օրերը29 հունիսի 2009 - 21:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը բացվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում Սիրիայի ժամանակակից նկարիչների ու վարպետների աշխատանքների ցուցահանդեսով: Այնուհետեւ Առնո Բաբաջանյանի անվ. դահլիճում կայացավ «Ջուլնար» եւ «Կամուրջներ» ազգային համույթների ելույթը:Ցուցահանդեսին ներկայացված են սիրիացի նկարիչների, գեղագիրների, լուսանկարիչների, ձուլողների, դրվագված զարդատուփերի եւ գոբոլենի վարպետների աշխատանքները: «Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերը երկու երկրների ժողովուրդների միջեւ սերտ կապերի եւս մեկ ապացույցն են»,- ցուցահանդեսի բացմանը ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,- «Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց կազմակերպել այդ օրերը, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին»: Նախարարը նաեւ ավելացրել է, որ Հայաստանում Սիրիայի օրերի ավարտին կինեմատոգրաֆիայի, տպագրության, մշակութային հուշարձանների ոլորտում համատեղ ծրագրերի անցկացման մասին երկկողմ համաձայնություններ կստորագրվեն: Հունիսի 28-հուլիսի 5 Հայաստանի մարզերում կայանալիք միջոցառումների շրջանակներում տեղի կունենա սիրիացի կինեմատոգրաֆիստների ֆիլմերի ցուցադրություն, Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտում կանցկացվեն «Հայ-սիրիական հարաբերություններ» թեմայով դասախոսություններ, իսկ Հայաստանի Գրողների միությունում կկայանա «Հայ եւ սիրիացի գրողների առանձնահատկությունները» թեմայով քննարկում: «Ջուլնար» համույթի ներկայացուցիչները կհանդիպեն Խաչատուր Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի պարի ֆակուլտետի ուսանողների հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |