Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով![]() 17 հուլիսի 2026 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալով, որը հանձնել է նախարար Ժաննա Անդրեասյանը Արվեստագետը պարգևատրվել է համաշխարհային թատերարվեստում և կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացմանն ուղղված երկարամյա և արդյունավետ գործունեության գնահատման համար։ Սիմոն Աբգարյանին հանձնվել է նաև «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակը։ Գնահատանքի համար շնորհակալություն հայտնելով՝ Սիմոն Աբգարյանն ընդգծել է. «Ուրախ եմ, որ Հայաստանում եմ և այս գեղեցիկ փառատոնի մի մասնիկն եմ»։ Սիմոն Աբգարյանը Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից մեկն է։ Փառատոնի շրջանակում հուլիսի 16-ին և 17-ին հանդիսատեսը հնարավորություն ունի դիտելու ռեժիսոր Անտոնեն Բոդրիի երկու մասից բաղկացած «Դը Գոլի մարտը» պատմակենսագրական դրաման, որտեղ Սիմոն Աբգարյանը մարմնավորել է գեներալ Շառլ դը Գոլի կերպարը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |